Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Կլիմայի փոփոխությունն ազդում է մարդու հոգեկանի վրա

Կլիմայի փոփոխությունն ազդում է մարդու հոգեկանի վրա

Կլիմայի փոփոխությունն ազդում է մարդու հոգեկանի վրա, ասվում է Սիդնեյի Կլիմայի ինստիտուտի զեկույցում:

 

«Թեև ցիկլոնները, անտառային հրդեհները, ջրհեղեղներն ու երաշտները Ավստրալիայի կյանքի մաս են կազմում, կասկած չկա, որ կլիման փոխվում է: Այժմ պայմանների դասավորվածությունը համապատասխանում է գիտական հստակ կանխատեսումներին. եղանակային պայմանները տաքացման հաշվով ավելի ծայրահեղ են դառնում, ինչն էապես ազդում է մարդու հոգեական առողջության վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Զեկույցում նշվում է, որ սոցիալական համախմբվածության պակասը, որը պայմանավորված է աշխատանքի կորստով ու տնտեսական կայունության բացակայությամբ, Ավստրալիայում տեւական երաշտի հետեւանք է: Այն հանգեցրեց գյուղական միջավայրում ինքնասպանություների թվի 8 տոկոս աճի, հաղորդում է «Ինֆորմինգը»:

Հոգեկանի եւ ուղեղի հետազոտության ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Յան Հիկիի խոսքով՝ երկար ժամանակ գիտնականները անտեսում էին կլիմայական փոփոխությունների ազդեցությունը սոցիալական համախմբվածության վրա, թեեւ դա հիմնարար դեր է խաղում մարդու հոգեկան առողջության համար, ու վերականգնել այն շատ բարդ է: Նա ընդգծել է, որ կլիմայի փոփոխությունն ու հատկապես բնության մեջ ծայրահեղ դրսեւորումները հետագայում կդառնան մարդկության հոգեկան առողջության վրա ազդող հիմնական գործոն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. spina.co.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ